Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 1.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հայ­կա­կան բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա. icpd.am

Հայ­կա­կան բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա. icpd.am

Հայ­կա­կան բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ան (Հ­ԲԱ) ստեղծ­վել է 2002 թ․ Պա­րու­նակ Զել­վե­յա­նի հետ­ևո­ղա­կան և նպա­տա­կաս­լաց ջան­քե­րի ար­դյուն­քում: 2005 թ. ՀԲԱ-ին մի­ա­ցավ Հայ բժիշկ­նե­րի մի­ու­թյու­նը՝ Պրո­ֆե­սոր­ներ Կառ­լեն Ա­դա­մյա­նի, Վա­չա­գան Այ­վա­զյա­նի և Ար­տա­շես Ջա­վա­դյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Սա այն բա­ցա­ռիկ դեպ­քե­րից է, ո­րն, ի­հար­կե, բնո­րոշ է ՀԲԱ-ի մի­ա­վո­րող է­ու­թյա­նը, ե­րբ ոչ թե վի­ճում-բա­ժան­վում են, այլ՝ մի­ա­նում և հա­մա­գոր­ծակ­ցում ե­ն։

2003թ­վա­կա­նից ՀԲԱ-ն ան­դա­մակ­ցում է Հա­մաշ­խար­հային բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ային, Բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րի Եվ­րո­պա­կան ֆո­րու­մին, Բժիշկ մաս­նա­գետ­նե­րի Եվ­րո­պա­կան մի­ու­թյա­նը, ներ­կա­յաց­ված է ՀՀ Հան­րային խորհր­դում։

Հ­ԲԱ-ն Եր­ևա­նում հյու­րըն­կա­լել է եվ­րո­պա­կան բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րի նա­խա­գահ­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղո­վը, կազ­մա­կեր­պել է բազ­մա­թիվ տե­ղա­կան և մի­ջազ­գային գի­տա­ժո­ղով­ներ, դա­սըն­թաց­ներ, հրա­տա­րա­կել է տար­բեր ու­ղե­ցույց­ներ, ը­նդ ո­րում, ա­ռա­ջին­նե­րից՝ ա­պա­ցու­ցո­ղա­կան բժշ­կու­թյան ո­լոր­տում, ի­րա­կա­նաց­րել և ի­րա­կա­նաց­նում է բազ­մա­թիվ ծրագ­րեր, գոր­ծու­նե­ու­թյու­նը ներ­կա­յաց­ված է ՀԲԱ կայ­քում և ֆեյս­բու­քյան է­ջում։

 

Հայ­կա­կան բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա


2019-ից ՀԲԱ-ն հան­դես է ե­կել նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ կոն­սո­լի­դաց­նե­լու մաս­նա­գի­տա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րի ջան­քե­րը, ո­րի մեկ­նար­կը տր­վեց 2019թ․ հու­նի­սի 19-ին` 39 կազ­մա­կեր­պու­թյան ստո­րագր­ված փո­խըմբռն­ման հու­շագ­րով։

­Հա­ջորդ քայ­լը 2019 Հայ բժիշկ­նե­րի 5-րդ մի­ջազ­գային հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում հու­լի­սի 6-ին կա­յա­ցավ «ՀՀ բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը» խո­րագ­րով պա­նել քն­նար­կու­մը։

2019 թ. դեկ­տեմ­բե­րի 19-ին, կազ­մա­կեր­պա­կան հար­ցե­րին զու­գա­հեռ, քն­նարկ­վե­ցին հա­մընդ­հա­նուր ա­ռող­ջա­պա­հա­կան ծած­կույ­թի ներդր­ման գոր­ծըն­թա­ցին ա­ռնչ­վող հար­ցեր։

2020-ին եր­կու ան­գամ նա­խա­տես­վեց կա­ռուց­ված­քային ձև տալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, սա­կայն, սկզ­բում` կո­րո­նա­վի­րու­սային հա­մա­վա­րա­կը, այ­նու­հետև` պա­տե­րազ­մը, հնա­րա­վո­րու­թյուն չտ­վե­ցին այն ի­րա­կա­նաց­նե­լու։

Այժմ նա­խա­տե­սել ե­նք ս/թ մայի­սին ի­րա­կա­նաց­նել հա­մա­գու­մա­րը և ՀԲԱ-ն ֆի­զի­կա­կան ան­ձանց կազ­մա­կեր­պու­թյու­նից դարձ­նել ա­ռա­վե­լա­պես ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց՝ տվյալ դեպ­քում մաս­նա­գի­տա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րի ա­սո­ցի­ա­ցի­ա, ին­չը նշա­նա­կում է, որ նեղ մաս­նա­գի­տա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րը, շա­րու­նա­կե­լով մնալ ի­նք­նու­րույն, ի­րա­վա­բա­նա­կան ան­ձինք, ըն­դա­մե­նը ան­դա­մակ­ցում են ՀԲԱ-ին, դրա­նով ի­սկ դառ­նա­լով ՀԲԱ «­բաժ­նե­տե­րե­րը», ի­նչ­պես մեր գրե­թե բո­լոր մաս­նա­գի­տա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րը. ան­դա­մակ­ցում են հա­մաշ­խար­հային կամ տա­րա­ծաշր­ջա­նային ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րին, ա­ռանց ի­նք­նու­րույ­նու­թյան որ­ևէ կորս­տի, ա­վե­լին՝ դառ­նա­լով այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ան­դամ, ի­րա­վունք են ստա­նում ազ­դել ըն­դուն­վող ո­րո­շում­նե­րի վրա, ը­նտ­րել և ը­նտր­վել ղե­կա­վար մարմ­նում, այդ­պես էլ կլի­նի այս դեպ­քում։

 

Հայ­կա­կան բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա
Իսկ որ­պես­զի գոր­ծըն­թա­ցը դուրս լի­նի որ­ևէ ան­ձնա­կան, խմ­բային կամ քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րից, ա­ռա­ջին ի­սկ հա­մա­գու­մա­րում, բո­լոր ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ կի­րա­կա­նաց­վի կա­նո­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն, կներդր­վի Ը­նտր­ված նա­խա­գա­հի (President-Elect) ի­նս­տի­տու­տը։ Այ­սինքն, այլևս ոչ թե նա­խա­գահ է ը­նտր­վում, այլ հա­մա­գու­մա­րում ը­նտր­վում է Ը­նտր­ված նա­խա­գահ, ով եր­կու տա­րի հե­տո, ը­ստ կա­նո­նադ­րու­թյան, ի­րա­վուն­քի ու­ժով դառ­նում է կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ և հա­մա­գու­մա­րում ը­նտր­վում է ըն­դա­մե­նը նոր Ը­նտր­ված նա­խա­գահ։ Սրա­նով բա­ցառ­վում է այն ա­րա­տա­վոր գոր­ծե­լա­կեր­պը, ե­րբ որ­ևէ մե­կը մի­ա­վոր­ման, մի­աս­նու­թյան կո­չեր է ա­նում, դա հաս­կա­նա­լով և հաս­կաց­նե­լով՝ մի­ա­վոր­վել իր ան­ձի շուրջ։

­Գոր­ծըն­թա­ցը թա­փան­ցիկ է, բխում է և՛ մաս­նա­գետ­նե­րի, և՛ աո­ցի­ա­ցի­ա­նե­րի, և՛ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի, և՛ պե­տու­թյան շա­հե­րից, չի կա­րող լի­նել որ­ևէ ոչ ան­ձնա­կան շա­հեր հե­տապն­դող կա­ռույց, ո­րը դեմ լի­նի նման նա­խա­ձեռ­նու­թյա­նը, հետ­ևա­բար, խան­գա­րող հան­գա­մանք նույն­պես պետք է չլի­նի, բա­ցա­ռու­թյամբ ֆորս­մա­ժո­րային ի­րա­վի­ճակ­նե­րի, ո­րոնց պա­կա­սը չկար ան­ցած տա­րի։

 

Հայ­կա­կան բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա

 
Ձ­ևա­վո­րե­լով նման կա­ռույց, մենք՝ մաս­նա­գի­տա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա­ներս, կկա­րո­ղա­նանք բա­վա­կա­նին կա­յու­նու­թյուն և շա­րու­նա­կա­կա­նու­թյուն մտց­նել ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գում։ Նման կա­ռույցն ի­նքն ար­դեն դառ­նում է հա­մա­կար­գաս­տեղծ գոր­ծոն և բա­վա­կա­նին մե­ծաց­նում է բժիշկ­նե­րի դե­րը ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գում և ազ­դե­ցու­թյու­նը՝ ըն­դուն­վող հա­մա­կար­գային ո­րո­շում­նե­րի վրա, ի­նչ­պես նաև սեր­տաց­նում է հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մաս­նա­գի­տա­կան բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­ա­նե­րի միջև։

Ար­դյուն­քում, հնա­րա­վո­րու­թյուն կս­տեղծ­վի ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գում իս­կա­պես բարձ­րաց­նե­լու բժշ­կի՝ որ­պես հիմ­նա­կան բա­րիք ստեղ­ծո­ղի, դե­րը, ին­չին, հի­րա­վի, ար­ժա­նի են մեր գոր­ծըն­կեր­նե­րը։

Ար­մեն Սո­ղո­յան, բ.գ.թ. ­

Աշ­խա­տանք­նե­րի ա­ռա­ջըն­թա­ցի կա­ռա­վար­ման պատ­վա­վոր ան­դամ

­Հայ­կա­կան հո­գե­բու­ժա­կան ա­սո­ցի­ա­ցի­այի նա­խա­գահ,

­Հայ­կա­կան բժշ­կա­կան ա­սո­ցի­ա­ցի­այի նա­խա­գահ,

­Հո­գե­բա­նա­կան սո­ցի­ա­լա­կան վե­րա­կանգն­ման կենտ­րո­նի գի­տա­կան ղե­կա­վար

Սկզբնաղբյուր. icpd.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ